Զահրումար (Վիպասանությո& (Paperback)
$24.94
Available to SHIP now; STORE PICKUP in 7-10 days
Description
Րաֆֆի (Մելիք-Հակոբյան Հակոբ Մելիք-Միրզայի) ծնվել է Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ Հետագայում՝ 1847-ին, մեկնել է Թիֆլիս, ուսանել Կարապետ Բելախյանցի դպրոցում Այնուհետև ուսանել է ռուսական պետական գիմնազիայում ։ Րաֆֆին հայ ժողովրդի ազգային հպարտություններից է Նրա ստեղծագործությունը մեր դարավոր մշակույթի ու գրականության ամենահետաքրքրական, ինքնատիպ ու մնայուն էջերից մեկն է 70-ական թվականներին Րաֆֆու ստեղծագործության բնորոշ առանձնահատկություններից մեկը առևտրական բուրժուազիայի սոցիալական կյանքի ու կենցաղի արտացոլումն է Պետականությունից զրկված մի ժողովրդի համար,որը չուներ ազգային-մշակութային գործունեությունը կազմակերպող ուժ, անխուսափելի էին նաև ձուլման ու ազգային դիմակազրկության այլևայլ վտանգներ Նա ապազգայնացման այս երևույթի անողոք մերկացմամբ հանդես եկավ Զահրումար վեպով, որում ներկայացրել է մի ամբողջ խավի՝ առևտրական բուրժուազիայի կենցաղի ու բարքերի գեղարվեստական պատկերը Հեղինակն այսպես է բնութագրել իր վեպը. ...Բարքերի ապականություն, բարոյական փտություն՝ ժամանակիս շռայլությունից և զեխությունից, և հայության գաղափարի օր ըստ օրե ջնջվիլն ժողովրդի մտքից, և ձգտողություն ժողովրդի՝ դեպի օտարամոլ նորաձևությունները